Մատչելիության հղումներ

ԵՄ մշակութային ժառանգության մրցանակ՝ Դիարբեքիրի հայկական եկեղեցուն


Թուրքիա - Պատարագ Աղթամար կղզու վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցում, արխիվ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին արժանացել է Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակի: Այն կառուցվել է 1376-ին, վերակառուցվել՝ 4 տարի առաջ՝ 2011-ին:

«Այս եկեղեցու մասին պիտի բոլորն իմանան», - երեկ «Անադոլու» գործակալությանն ասել է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքը: Նա նշել է, որ մրցանակը արժեքավոր է ոչ միայն եկեղեցու և նահանգի, այլ նաև ողջ երկրի համար: Այիքի խոսքով, 6 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ եկեղեցին կվերակառուցվի:

«ԱՄՆ-ին, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից հայերը գալիս են այս եկեղեցին տեսնելու», - հայտնել է հիմնադրամի ղեկավարը՝ ընդգծելով, որ եկեղեցու վերակառուցումը նպաստել է նահանգում զբոսաշրջության զարգացմանը:

Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին Օսլոյում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG