Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում կստեղծվի «սառեցված» հակամարտությունների հարցերով նոր ենթահանձնաժողով


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կստեղծվի Եվրախորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով նոր ենթահանձնաժողով:

ԵԽԽՎ-ի հաղորդագրության համաձայն՝ գործող Մոնիթորինգի հանձնաժողովի այդ ենթահանձնաժողովը զբաղվելու է «սառեցված» հակամարտություններով, երբ չնայած ակտիվ ռազմական գործողությունների բացակայությանը՝ կողմերին բավարարող խաղաղ համաձայնագիր ստորագրված չէ: Նոր ենթահանձնաժողովը ոչ թե հակամարտության կարգավորման մեխանիզմ է լինելու, այլ գոյություն ունեցող մեխանիզմներին օժանդակելու համար խորհրդարանական դիվանագիտությունն օգտագործելու նպատակ է հետապնդելու:

Գործնականում, ակնկալվում է, որ ենթահանձնաժողովը սկզբնապես կզբաղվի Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի, Կիպրոսի հյուսիսային հատվածի, Մերձդնեստրի և Ղրիմի շուրջ հակամարտություններով, ինչպես նաև, կախված հետագա զարգացումներից, Արևելյան Ուկրաինայի խնդրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG