Փարիզում եկեղեցիների պայթեցման փորձ է կասեցվել։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովն ասել է, որ այդ կասկածանքով ձերբակալվել է 24 ամյա մի երիտասարդ, ով, հատուկ ծառայությունների տեղեկություններով, պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ կռվելու ջիհադիստների շարքերում։
Երիտասարդի տանն ու ավտոմեքենայում իրավապահները զենք ու զինամթերք են հայտնաբերել։