Մատչելիության հղումներ

Ստամբուլում անցկացվելիք պատարագին թուրքական կառավարությունը կմասնակցի նախարարական մակարդակով


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածնի եկեղեցում անցկացվելիք պատարագին թուրքական կառավարությունը նախատեսում է մասնակցել նախարարական մակարդակով:

Պատարագը կմատուցի Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աթեշյանը արարողության ժամանակ չի կիրառելու «ցեղասպանություն» բառը, այլ շեշտը դնելու է թուրքական պետական թեզերից բխող «ընդհանուր ցավի» տեսության վրա:

Թուրքիայի վարչապետը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիան կիսում է այն հայերի վիշտը, ում ծնողները և պապերը սպանվել են Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն նաև հստակեցրել էր, որ չեն պատրաստվում ընդունել ցեղասպանություն տերմինը:

«Ամեն ինչ մեկ բառի հանգեցնելը, ընդհանրացումների միջոցով ամբողջ պատասխանատվությունը թուրք ազգի վրա դնելը իրավական և բարոյական տեսանկյունից խնդրահարույց է», - ասել էր Դավութօղլուն։

Տաթևիկ Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG