Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանը ողջունում է Ավստրիայի օրենսդիր բարձրագույն մարմնի՝ խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը:

Ինչպես այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ավստրիայի խորհրդարանն ընդգծում է, որ ելնելով պատմական պատասխանատվությունից՝ իր պարտականությունն է համարում այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել ու դատապարտել։ Նախարարը հիշեցրել է, որ Ավստրո-Հունգարական միապետությունը Առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ:

«Ավստրիայի խորհրդարանը իր հայտարարության մեջ շեշտում է, որ նույնպես և Թուրքիայի պարտականությունն է հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչելը», - նշել է Նալբանդյանը իր հայտարարությունում, որը հրապարակել է Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ «այս քայլով Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG