Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին Կանադայի պատվիրակությունը գլխավորելու է քաղաքացիության և ներգաղթի նախարարը


Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդր, արխիվ
Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդր, արխիվ

Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը երկուշաբթի օրը հանդիպում է ունեցել Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ, ով ղեկավարելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան ժամանող կանադական պատվիրակությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին` ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու համար: Եգանյանը կարևորել է հայ - կանադական բարեկամությունը և անդրադարձել վերջերս կայացած կանադական հաջող առևտրային առաքելությանը Հայաստան:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG