Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ի միջոցառումներին ԱՄՆ-ը կներկայացնի նախագահական պատվիրակություն


ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, արխիվ

Ապրիլի 24-ին Հայաստանում «1915 թվականի իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին» Միացյալ Նահանգներից կմասնակցի նախագահական պատվիրակություն՝ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուի գլխավորությամբ: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, որը տարածել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ պատվիրակությունում ընդգրկվել են նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը, ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի «Կանչելյան» Սփայերը, Ֆրենք Փալոնը, Աննա Էշուն և Դեյվ Թրոթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG