Մատչելիության հղումներ

Վանաձոր - Ալավերդի ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից


Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր առավոտյան ժամը 4:30-5-ի սահմաններում Վանաձոր - Ալավերդի (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհի 59- րդ կիլոմետր հատվածում տեղի է ունեցել քարաթափում, 20-25 խորանարդ մետր ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թումանյանի «ՃՇՇՁ» ընկերության ճանապարհաշինարարների ջանքերով ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից, այն այժմ երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ըստ նույն աղբյուրի՝ վաղ առավոտյան Մարգարա - Վանաձոր - Տաշիր (Մ3) միջպետական նշանակության ավտոճանապարհի 138-139-րդ կիլոմետրեր հատվածում սաստիկ քամու հետևանքով երեք ծառ ընկել է ճանապարհի վրա և փակել երթևեկելի հատվածը:

Ստեփանավանի «ՃՇՇ» ընկերության ճանապարհաշինարարները ծառերը հեռացրել են ճանապարհի բանուկ հատվածից, այն երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG