Մատչելիության հղումներ

Բարեկարգվում է Սարյան փողոց - Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգին


Մաշտոցի պուրակը Երևանում, արխիվ
Մաշտոցի պուրակը Երևանում, արխիվ

Երևանի Սարյան փողոց - Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում կբարեկարգվի այգու 18 հազար 846 քառակուսի մետր ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով՝ արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները, կընդլայնվի այգու ներկայիս կանաչ մակերեսը, կավելանա նաև ջրային մակերեսը:

«Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար այգին մատչելի ու հարմարավետ դարձնելու նպատակով էլ կկառուցվեն թեքահարթակներ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG