Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ, այսօր ժամը 13-ից դադարեցվում է երթևեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության հրապարակ տանող և Հանրապետության հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում:
Ոստիկանությունը իր հաղորդագրությունում ներողամտություն է հայտնում պատճառված անհարմարությունների համար: