Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևի նախագիծ ԱՄՆ Սենատում


ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Հետևելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը վերահաստատող պատմական հայտարարությանը և Եվրախորհրդարանի կողմից այդ ոճրի դատապարտմանը, ամերիկացի սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Մարկ Քըրքը, Բարբարա Բոքսերը և Քորի Գարդները երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը կոչ է անում հայ - թուրքական կայուն և երկարատև հարաբերությունների՝ հիմնված Հայոց ցեղասպանության «լիակատար ճանաչման» վրա:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ամենամյա հայտարարության նախաշեմին Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող սենատորների մշակած նախագծում բարձր է գնահատված Պապի կողմից Հայոց ցեղասպանության որակումը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Ըստ նույն աղբյուրի՝ բանաձևի նախագիծը, բացառությամբ Պապի հայտարարությանն առնչվող մասի, գրեթե նույնական է անցած տարվա ապրիլին ներկայացվածին, որի վերանայված տարբերակը ձայների 12 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ ընդունվել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից:

Հայ դատի գրասենյակը նշում է, որ զուգահեռաբար՝ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է «Հայոց ցեղասպանություն․ ճշմարտություն գումարած արդարություն» թիվ 154 բանաձի նախագիծը, որը ևս հովանավորում են երկու կուսակցությունները ներկայացնող կոնգրեսականներ՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի երկու համանախագահներ Ռոբերտ Դոլդը և Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG