Մատչելիության հղումներ

Օհանյան․ Հայկական բանակը կարող է կանխարգելել Մեծ եղեռնի պես չարագործությունները


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

«Ինչպես Արցախյան գոյամարտի տարիներին, այնպես էլ այսօր, հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին` պատրաստ կատարելու յուրաքանչյուր մարտական առաջադրանք և արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած ոտնձգության», - հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Երեկ Երևանի Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում ելույթ ունենալով «Հայոց ցեղասպանության դասերը և Հայկական բանակը՝ որպես ցեղասպանության կանխարգելման երաշխավոր» խորագրով բաց դաս-միջոցառման ժամանակ, նախարարը փաստել է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել անցնել դժվարություններով, հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, սակայն այդ ամենից դուրս է եկել պատվով ու գլուխը բարձր: Եվ պատահական չէ, որ այսօր Հայաստան աշխարհն ունի անկախ պետականություն, տարածաշրջանում փոխգործունակ, մարտունուկ և մրցունակ բանակ, որն իրավամբ կարող է կանխարգելել այնպիսի դաժանություններն ու չարագործությունները, ինչպիսին Հայոց մեծ եղեռնն էր:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը ներկայացրել է ընդհանուր տեղեկություններ, պատմաիրավական մի շարք փաստեր 1915 թվականին թուրքական իշխանությունների իրականացրած գազանությունների ու խոշտանգումների մասին:

Ռազմական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հայկական Զինված ուժերի կազմավորման փուլերի ու առանձնահատկությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG