Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ապրիլի 24-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այդ մասին քիչ առաջ հաղորդեց Կրեմլի պաշտոնական կայքէջը:
Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի, ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործողության հարցեր, ինչպես նաև հրատապ տարածաշրջանային և միջազգային թեմաներ: