Մատչելիության հղումներ

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը «անհեթեթություն» է որակում իրենց մեկուսացնելու կոչերը


«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հաղորդագրություն է տարածել, քննադատելով առաջիկա օրերին Հիմնադիր խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամներին մեկուսացնելու անհրաժեշտության մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները:

«Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելու պահանջ առաջ քաշելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումով առնվազն անհեթեթություն է, քանի որ հանրահավաք անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով», - ասված է հաղորդագրությունում․ - «Ռեժիմի կողմից ցանկացած հակաօրինական քայլ և քաղաքական բռնադատություն չի կարող կասեցնել շարժման ընթացքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG