Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում ապրիլի 18-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը կազմակերպել է «Իսլամական պետություն» խմբավորումը, հայտարարել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին:
Հարձակման հետևանքով 33 մարդ զոհվել է, ավելի քան 100 մարդ վիրավորվել:
Հիշեցնենք` Թվիթեր միկրոբլոգում Թալիբան շարժման ներկայացուցիչներից մեկը դատապարտել է տեղի ունեցածը և հայտարարել, որ իրենք տեղի ունեցածի հետ որևէ առնչություն չունեն: