Գործարար Միխայիլ Խոդորկովսկին և նրա «Բաց Ռուսաստան» կազմակերպությունը հայտարարել են սպանված ընդդիմադիր Բորիս Նեմցովի, նաև ներկայումս քաղաքական հետապնդումների կիզակետում պայքարող Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած կուսակցությունների դաշինքին աջակցելու մասին:
Դաշինքը հայտարարել է 2016 թվականին խորհրդարանի ընտրություններին միասնաբար հանդես գալու մասին: