Մատչելիության հղումներ

Հայ սամբիստները մրցումների առաջին իսկ օրը չորս մեդալ են նվաճել


Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից չորսը արժանացել են մեդալի, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ արժանացել են արծաթե, Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և Արման Նիազյանը /48կգ/` բրոնզե մեդալների:

Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին:

Պարգևատրման արարողության ընթացքում թյուրիմացություն է տեղի ունեցել` երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանի պետական օրհներգը: Թյուրիմացությունը շտկվել է րոպեներ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG