Մատչելիության հղումներ

9-րդ հարկից նետվածի մահվան փաստով հարուցվել է քրգործ սպանության հատկանիշով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

9-րդ հարկի բնակարանից ցած նետված քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն հիշեցնում է, որ ապրիլի 13-ին ահազանգ էր ստացվել, ըստ որի՝ 64-ամյա Ա. Խանզադյանը 9-րդ հարկի իրենց բնակարանի պատշգամբից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել:

«Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում նյութեր են նախապատրաստվել՝ պարզելու քաղաքացու մահվան հանգամանքները։ Ա. Խանզադյանի դիակի զննությամբ՝ վերջինիս պարանոցի շրջանի զույգ կեսերին հայտնաբերվել են արյունազեղումներ՝ հավասարաչափ ձևով արտահայտված։ Առողջապահության նախարարության ԴԲԳԳԿ-ից ստացված գրության համաձայն՝ քաղաքացու մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի, ողնաշարի, վերին և ստորին զույգ վերջույթների համակցված, բաց և փակ բութ վնասվածքները, պարանոցի շրջանի փակ բութ վնասվածք՝ ենթալեզվի ոսկրի և վահանաճառի ոտիկի կոտրվածք», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։​

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ քաղաքացու մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG