Մատչելիության հղումներ

WikiLeaks-ը Sony Pictures Entertainment-ի գաղտնի փաստաթղթեր է հրապարակել


WikiLeaks-ը հրապարակել է Sony Pictures Entertainment ընկերության հարյուր հազարավոր նամակներ և այլ փաստաթղթեր, որոնք առնչվում են ԱՄՆ-ում գործող ճապոնական ընկերության դեմ անցյալ տարի իրականացված հաքերային հարձակմանը՝ պայմանավորված Հյուսիսային Կորեայի իշխանություններին ծաղրող ու քննադատող «Հարցազրույց» ֆիլմի ստեղծմամբ։

Sony-ն հայտնել է, որ դատապարտում է փաստաթղթերի արտահոսքը:

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, մինչդեռ, արդարացրել է գաղտնի փաստաթղթերի հրապարակումը՝ նշելով, որ դրանք բացահայտում են աշխարհաքաղաքական հակամարտության կենտրոնում հայտնված բազմազգ ընկերության ներքին գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG