Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցել է «Գազպրոմ»-ի ֆինանսավորմամբ կառուցվող համալիրի հիմնարկեքին


Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվելԾարավ Աղբյուրի փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

«Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 միլիոն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից:

31 հազար 841 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ և պարասրահ:

Նախագծի համաձայն, ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2 հազար մարդ: Համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո, հիշյալ տարածքում կարճ ժամանակահատվածում կկառուցվի նաև Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված 5 հազար 500 քառակուսի մետր պուրակը», - մասնավորապես ասված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG