Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում ՀԽ-ի անդամի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ


Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ստուգումներ են իրականացնում՝ հիմք ընդունելով Հիմնադիր խորհրդարանի (ՀԽ) հաղորդումը Յուրա Աթյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ։

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Հիմնադրիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդում ներկայացրեց ոստիկանություն՝ նշելով, որ մարտի 28-ին Գյումրիում ՀԽ պատգամավոր «Հրաչիկ Միրզոյանին դանակահարած և հետագայում կալանավորված Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գևորգ Խաչատրյանը, այսօր առավոտյան մոտեցել է ՀԽ-ի գյումրեցի աջակից ազատամարտիկ Յուրա Աթոյանին՝ սպառնալով, որ այս գիշեր գողականով կմոտենան իրեն և հաշիվ կպահանջեն իր որդու դեմ ցուցմունք տալու պատճառով»։

«Այս տեղեկությունը հայտնում ենք ի գիտություն Հայաստանի ոստիկանությանը և պահանջում համապատասխան քայլեր ձեռնարկել», - հայտարարել է ՝ ՀԽ քարտուղարությունը՝ նշելով, որ Յուրա Աթոյանի, ՀԽ որևէ աջակցի կամ վերոհիշյալ միջադեպի ականատես որևէ քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնության դրսևորման դեպքում ամբողջական պատասխանատվությունը ընկնելու է Ոստիկանության վրա։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG