Մատչելիության հղումներ

Ռեգիոնների կուսակցության նախկին պատգամավորին սպանված են գտել


Կիևում իր տան մոտ սպանված են գտել Ռեգիոնների կուսակցության նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովին:

Նախնական տվյալներով՝ նախկին պատգամավորը մահացել է կրակոցներից, ասվում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով՝ նախկին պատգամավորը տիրապետում էր տեղեկատվության այսպես կոչված «Անտիմայդան» շարժման գործունեության մասին, որ ձևավորվել էր ի պատասխան Կիևում արևմտամետ հանրահավաքների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG