Ուրուգվայի օրենսդիր իշխանության նախաձեռնությամբ՝ երկրի խորհրդարանի ստորին պալատը արտակարգ նիստ է ձոնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Նիստին ներկա էին Ուրուգվայի զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, հրեական համայնքի խորհրդի ատենապետ Սերխիո Գորզին:
Ուրուգվայի հայ համայնքի շուրջ 200 ներկայացուցիչներ հուզմունքով հետևում էին նիստին ու ծափահարում ելույթ ունեցող պատգամավորներին:
Խորհրդարանում խոսեցին բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ զորակցություն հայտնելով հայ ժողովրդին ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք՝ Ուրուգվայը աշխարհի պետություններից առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ 1965 թվականին:
Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո