Սպիտակ տունը հաղորդել է, որ Բարաք Օբաման կհանի Կուբան ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից։
Երեկ Կոնգրեսին ուղղված իր խոսքում Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Կուբայի կոմունիստական կառավարությունն անցած 6 ամիսների ընթացքում չի աջակցել միջազգային ահաբեկչությանը և երաշխիքներ է տվել, որ առաջիկայում ևս չի աջակցի։
Այս հայտարարությունը հաջորդում է Պանամայում Օբամայի ու Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հանդիպմանը։