Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը պետք է գնահատի Իրանի հետ վերջնական համաձայնագիրը


ԱՄՆ - Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, Վաշինգտոն, 14-ը ապրիլի, 2015թ․

Ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ու դեմոկրատ անդամները միաձայն հավանության են արժանացրել Կոնգրեսի կողմից Իրանի միջուկային ծրագրի հարցով վերջնական համաձայնագրին գնահատական տալու վերաբերյալ օրինագիծը։

Փաստաթղթին կողմ են քվեարկել հանձնաժողովի բոլոր 19 անդամները։

Նախատեսվում է, որ 30 օրվա ընթացքում Կոնգրեսը կարող է ուսումնասիրել Թեհրանի հետ վեց գերտերությունների համաձայնագիրը, իսկ այդ ընթացքում նախագահ Բարաք Օբաման չի կարող հրաժարվել Իրանի նկատմամբ պատժամիջոցներից։

Պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ հիմնական համաձայնության համար վերջնաժամկետ է սահմանվել հունիսի 30-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG