Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ Մադրիդում ասել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ վեց գերտերությունների հետ բանակցությունները կվերսկսեն ապրիլի 21-ին։
Ըստ արտգործնախարարի՝ նախագծվելու է վերջնական համաձայնության տեքստը։
Թե որտեղ են անցկացվելու բանակցությունները՝ Զարիֆը չի հստակեցրել։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թեհրանը անշրջելի քայլեր կանի իր միջուկային ծրագրի հարցում, եթե այլ երկրներ նույն կերպ վարվեն։