Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ այսօր ներկա են գտնվել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, համերգը տեղի է ունենում «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է…» խորագրով միջազգային փառատոնի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երեք համերգ կունենա Երևանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: