Մատչելիության հղումներ

Իռլանդիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը:

Նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ՀՀ նախագահը և Իռլանդիայի դեսպանը կարևորել են հեռանկարային մի շարք ոլորտներում՝ հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության և այլն, սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Կարևորվել է նաև երկու երկրների միջև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում միմյանց աջակցությունն ու արդյունավետ համագործակցության զարգացումը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը դեսպան Ջոն Բիգարին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի հիշատակի միջոցառումներն ու դրանց խորհուրդը:

Դեսպան Բիգարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և վստահեցրել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կանի ամեն հնարավորը ամրապնդելու Հայաստանի և Իռլանդիայի միջև կապերը, որի համար, ըստ նրա, կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG