Մատչելիության հղումներ

Քիմ Քարադաշյանի դստեր մկրտությունը տեղի ունեցավ Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց մայրավանքում


Քարդաշյանները Գեղարդում, 9-ը ապրիլի, 2015թ.

Մկրտության արարողությունը կատարել է Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը։

Հայաստանյան 5-օրյա այցից հետո Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Վեսթի, դստեր, քրոջ ու զարմուհիների հետ մեկնեց Իսրայել՝ դստերը Նորթ Վեսթին Երուսաղեմում մկտելու և քրիստոնեական սրբավայրերը տեսնելու նպատակով։

Մկրտությունը տեղի ունեցավ Երուսաղեմի գլխավոր՝ Սրբոց Հակոբեանց մայրավանքում։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արտաքին հարաբերությունների և միջեկեղեցական կապերի բաժնի վարիչ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ մկրտության արարողությունը կատարել է Պարետ ծայրագույն վարդապետ Երեցյանը։

Իսրայելում գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան այս այցելությանը։ Հրապարակումներից մեկում նույնիսկ ասվում էր, որ Քարդաշյանները Հայոց ցեղասպանության պատճառով են հայտնվել Ամերիկայում, և հոդվածին կից՝ հեղինակը Գյումրիից նկարներ էր տեղադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG