Մատչելիության հղումներ

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմի փոխանցմամբ` խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը և Արտակ Դավթյանը:

Նույն օրը նախատեսվում է Շարմազանովի երկկողմ հանդիպումը Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Այնուհետև ԱԺ փոխնախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային ֆորումի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա նաև Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG