Ռուսաստանի Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազայի օդաչուները նախապատրաստվում են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի կողմից տարված հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական թռիչքի, տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Տոների կապակցությամբ առաջին անգամ թռիչք կիրականացնեն չորրորդ սերնդի МиГ-29 ժամանակակից կործանիչները, որոնք շղթա կկազմեն Երևանի Հաղթանակ զբոսայգու օդային տարածքում:
Բացի այդ, շուրջ 200 ռուսաստանցի զինծառայողներ կմասնակցեն Երևանի կենտրոնում անցկացվելիք տոնական երթին, իսկ Գյումիում անցկացվելիք զորահանդեսին կմասնակցեն ավելի քան 800 զինծառայող և շուրջ 20 միավոր զինտեխնիկա: