Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» տարածքներ է կորցնում Իրաքում


Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը ավելի քան 17 հազար քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել Իրաքում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առաջնորդությամբ դաշնակից պետությունները սկսեցին օդային հարվածներ հասցնել զինյալների դիրքերի ուղղությամբ, իսկ Իրաքի զինված ուժերը լայնամասշտաբ հակահարձակում նախաձեռնեցին:

Պենտագոնի խոսնակ, գնդապետ Սթիվ Ուորենը հայտարարել է, որ «Իսլամական պետության» և Իրաքի ուժերի միջև ռազմաճակատի գիծը հետ է մղվել դեպի Իրաքի հարավ և արևմուտք, իսկ Իրաքի զինված ուժերի և կոալիցիոն օդուժի գրոհները «որոշակի վնաս են հասցրել զինյալներին» և այժմ «Իսլամական պետությունը» դանդաղ հետ է մղվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG