Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG