Մատչելիության հղումներ

Օբաման անձամբ կնշանակի Ծիծեռնակաբերդում ԱՄՆ պատվիրակության կազմը


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման։

Այս մասին, «Արմենպրեսի» փոխանցմամբ, ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան ՌիչարդՄիլզը:

‹‹Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի նախագահի նշանակած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմը շուտով հստակ կլինի, և մենք կհայտարարենք այդ մասին››,-նշել դեսպանը։

‹‹Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է Օսմանյան կայսրության վերջին տարիներին կոտորածներին ու տեղահանություններին զոհ գնացած շուրջ մեկ ու կես միլիոն հայերի համար: Այս ողբերգությունը մենք երբեք չպետք է մոռանանք ու պետք է վառ պահենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել՝ միջազգային հանրության հետ աշխատելով թույլ չտալ, որ կրկին տեղի ունենան նման սոսկալի դեպքեր››,- ասել է դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG