Մատչելիության հղումներ

Քանյե Վեսթի անակնկալ համերգն ավարտվեց Կարապի լճում

Հայտնի ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Վեսթը կեսգիշերային անակնկալ և անվճար համերգ տվեց Երևանում` Կարապի լճի մոտ:

Ընդամենը մի քանի րոպե տևած համերգի ընթացքում «Գրեմի» մրցանակի բազմակի դափնեկիրը կատարեց իր “Stronger”, “Jesus Walks”, “Power”, “Touch the Sky”, “All of the Lights” երգերից հատվածներ և համերգը եզրափակեց “Good Life” երգով, որի ավարտին տառացիորեն նետվեց Կարապի լիճը: Երգչի օրինակին հետևեցին մի շարք երկրպագուներ: Նրանց հետևից ջուրը մտած ոստիկանները շուտով վերականգնեցին հասարակական կարգը` մարդկանց ստիպելով դուրս գալ Կարապի լճից:

Հիշեցնենք` Քանյե Վեսթը Հայաստան է եկել ընտանիքի` աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և դստեր` Նորթի, ինչպես նաև կնոջ բարեկամուհիների, մասնավորապես` Քլոյե Քարդաշյանի հետ:


XS
SM
MD
LG