Մատչելիության հղումներ

Հրդեհների հետևանքով արտակարգ իրավիճակ Խակասիայում


Ռուսաստանից ստացված հաղորդագրության համաձայն, Խակասիայում հայտարարվել է արտակարգ իրավիճակ` խոշոր հրդեհների բռնկման կապակցությամբ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, հրդեհների հետևանքով ոչնչացվել է հարյուրից ավելի շենք և շինություն, տուժել է մոտ հինգ տասնյակ մարդ, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ենթադրվում է, որ առաջին հրդեհը, որը հետագայում տարածվել է, բռնկվել է խոտի ապօրինի հրկիզման արդյունքում։

Իշխանությունները խոստովանել են, որ հրշեջ ծառայությունները չունեն ջրի անհրաժեշտ պաշար և տեխնիկա, տեղական վարչակազմը բնակչությանը դիմել է հրդեհը մարելու պայքարին միանալու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG