Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ 56 կգ քաշային կարգի հայաստանցի ծանրորդ Սմբատ Մարգարյանը:
Պոկում վարժությունում Մարգարյանը գրանցեց 113 կգ արդյունք, ինչը անձնական ռեկորդ էր 22-ամյա ծանրորդի համար, և գրավեց 5-րդ տեղը: Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրեց 146 կգ ծանրաձողը, իսկ 151 կգ մոտեցման ժամանակ նրան չհաջողվեց գլխավերևում պահել ծանրաձողը․ այդպիսով Մարգարյանը այս վարժությունում երկրորդ տեղը զբաղեցրեց: Երկամարտի արդյունքով ևս՝ 359 կգ, հայ ծանրորդը արծաթե մեդալ նվաճեց:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ մոլդովացի 27-ամյա ծանրորդ Օլեգ Սիրգին` երկամարտի 365 կգ արդյունքով:
Վաղը մրցապայքարի դուրս կգան Աննա Գովելյանը՝ 53 կգ, Ռոստամ Կարապետյանը՝ 69 կգ և Վանիկ Ավետիսյան՝ 69 կգ քաշային կարգերում:
Ա․Մ․