Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է «Ոսկու աշխարհ», զրուցել աշխատակիցների հետ


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ:

Ոսկու շուկայի աշխատակիցները Աբրահամյանին խնդրել են վերանայել իրենց գործունեության նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել առևտուրն աշխուժացնելու համար:

Վարչապետը, մանրակրկիտ ծանոթանալով «Ոսկու աշխարհ»-ի աշխատակիցներին մտահոգող հարցերին, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ տոնավաճառի աշխատակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրները և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG