Մատչելիության հղումներ

Ահաբեկչություն Պակիստանում․ սպանվել է առնվազն 20 մարդ


Պակիստանից ստացված հաղորդագրության համաձայն` Բելուջիստան գավառում զինյալ ահաբեկիչը մուտք է գործել ամբարտակի կառուցման հրապարակ և կրակ բացել բանվորների վրա։ Սպանվել է առնվազն 20 աշխատող, կա երեք վիրավոր։

Այս պահին դեռ հայտնի չէ, թե որ խմբավորումն է իրագործել ահաբեկչությունը։ Ենթադրվում է, որ գրոհը կազմակերպել է «Բալուջի ազատագրման բանակ» անվամբ անջատողական կառույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG