Հայաստանի տարածքում ապրիլի 12-ին, ապրիլի 14-15-ը` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, ապրիլի 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 13-ին` լեռնային շրջաններում` ձյուն:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ օդի ջերմաստիճանը վաղը էապես չի փոխվի, ապրիլի 13-ին, 14-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում ապրիլի 12-ին, ապրիլի 14-15-ը` առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, ապրիլի 13-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: