Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի՝ Հայաստանը խաղաղություն չի ուզում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Հայաստանը խաղաղություն չի ուզում, ձգտում է անփոփոխ թողնել ստատուս քվոն, այդ իսկ պատճառով հակամարտությունը չի լուծվում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում կայացած մի նիստի ժամանակ նա ասել է նաև, թե անցած տարի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպված հանդիպումների ժամանակ Հայաստանը անկեղծ չի եղել, ցույց է տվել, որ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:

Ալիևը պնդել է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավական նորմերի շրջանակում, ինչպես նաև նշել է, թե պետք է վերջ դնել «երկակի չափանիշներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG