Մատչելիության հղումներ

Քրեական գործ հիվանդանոցում բուժվողի մահվան փաստով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, ինչը առաջացրել է բուժվող հիվանդի մահը։

Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Երևանի բնակչուհի Գայանե Ճանճապանյանից ստացվել է գրավոր հաղորդում, որ որդին՝ Արթուր Գրիգորյանը այս տարվա հունվարի 15-ից մինչև փետրվարի 6-ը ստացիոնար բուժում է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ ռևմատոլոգիայի բաժնի վարիչի և որպես թոքաբան հրավիրված մասնագետի կողմից ոչ ճիշտ ախտորոշման հետևանքով չի հայտնաբերվել որդու մոտ առկա «Միլիար տուբերկուլոզ» հիվանդությունը, կատարվել է հակացուցված բուժում, ինչի հետևանքով որդին փետրվարի 21-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է:

Բնակչուհու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել են ապրիլի 1-ին, և նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու բուժվող հիվանդի մահվան պատճառը և բուժաշխատողների կողմից թույլ տրված մասնագիտական հնարավոր խախտումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG