Կառավարության այսօրվա որոշմամբ՝ «Թեղուտ» ընկերությանը մեկ տարի ժամկետով տրվել է ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սարքերն օգտագործվելու են հանքաքարի մշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով: