Մատչելիության հղումներ

ԱՄՀ առաքելության ղեկավարը հանդիպում է Հայաստանի ղեկավարությանը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ համակողմանի քննարկումներից հետո ԱՄՀ-ի ներկայիս առաքելությունն արդյունավետ կլինի:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի և Մարկ Հորթոնի հանդիպմանը, որին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի: Քննարկվել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Վարչապետը նշել է, որ Կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները:

Իր հերթին, Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունության և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ու քայլերի շարունակականությունը:

Հանդիպմանն արծարծվել են նաև Հայաստանի կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ գործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG