Մատչելիության հղումներ

Դիտորդական խումբն այցելել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ձերբակալված անդամներին


Այսօր առավոտյան Ոստիկանության ազատազրկման վայրերում դիտորդական առաքելություն անցկացնող խմբի անդամները այցելել են Ոստիկանության Երևանի վարչության ձերբակալվածների պահման վայր (ՁՊՎ) և հանդիպել «Հիմնադիր խորհրդարան»-ի 6 ձերբակալված անդամների հետ:

Դիտորդական խմբի հաղորդագրության համաձայն՝ բոլոր 6 ձերբակալվածներն էլ ընդհանուր վերաբերմունքից և ՁՊՎ-ի պահման պայմաններից դժգոհություններ չեն հայտնել, բայց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել՝ իրեն ապօրինի ձերբակալելու համար:

Միաժամանակ, Դիտորդական խումբը պարզել է, որ արգելանք է դրված ձերբակալվածների՝ հարազատների հետ տեսակցության և հեռախոսազանգի վրա:

«Դիտորդական խմբի անդամների համար անհասկանալի հիմքով նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել կապն արտաքին աշխարհի հետ իրավունքից օգտվելու վրա: Արդյունքում՝ նշված արգելանքով ձերբակալվածները իրավունք չունեն օգտվելու ռադիոընդունիչից և տպագիր մամուլից», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG