Մատչելիության հղումներ

Կիևը հերքում է, թե անջատականները վերադարձրել են բոլոր գերիներին


Ուկրաինական իշխանությունները հերքում են ռուսամետ անջատականների հայտարարությունները՝ «բոլոր գերիներին» Կիևին հանձնելու մասին: Երկուշաբթի ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ուկրաինական կողմին է հանձնել 16 մարդու, ովքեր գերի էին վերցվել Դեբալցևոյի և Դոնեցկի օդանավակայանի մարտերի ժամանակ: Փոխանակման փաստը հաստատել էր նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդականը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե տեղեկատվությունն այն մասին, որ այդ 16 հոգին այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում եղած վերջին գերիներն են, իրականության չի համապատասխանում: Կիևը ևս 400 հոգու վերադարձ է պահանջում: Անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդականը նաև համաձայն է Դոնեցկի այն պնդման հետ, թե ուկրաինական կողմն իր մոտ 1379 դոնեցկցի անջատական է պահում:

«Ուկրաինական իշխանությունները գերիների փոխանակումը պահանջում են «բոլորը բոլորի հետ» սկզբունքով», - վստահեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG