Մատչելիության հղումներ

Եմենում օդային հարվածները շարունակվում են


Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ապրիլի 5-ին շարունակել է ռմբակոծել Եմենի մայրաքաղաք Սանան՝ շարունակելով երկրի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի դեմ ապստամբած Հութի զինյալների դեմ ռազմական կամպանիան:

Շիա մահմեդական հութիների դեմ զինված գործողությունները շարունակվում են արդեն 11 օր, չնայած Ռուսաստանը առաջարկել էր 1 օրով դադարեցնել հարվածները և հնարավորություն տալ մարդասիրական օգնություն տրամադրել տուժած խաղաղ բնակիչներին:

Երկրի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին անցած շաբաթ ստիպված էր դիմել փախուստի` փրկվելով ապստամբներից: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նպատակ ունի կասեցնել Իրանի աջակցությունը վայելող հութիների առաջընթացը և վերականգնել նախագահ Հադիի իշխանությունը: Չնայած հարվածներին` շիա զինյալները շարունակում են առաջխաղացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG