Մատչելիության հղումներ

Նիկոսիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես


Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը, տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունը։

Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

Նշենք, որ «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում և վավերագրերում» ցուցահանդեսի նյութերը տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG