Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել սփյուռքահայերին մասնակցել անժամկետ բողոքի ցույցերին


Ժիրայր Սեֆիլյանը կոչ է արել սփյուռքահայերին մասնակցել անժամկետ բողոքի ցույցերին
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00

Իշխող Հանրապետականում կարծում են, որ սփյուռքահայերին Հայաստանի ներքաղաքական կյանք ներքաշելը ճիշտ չէ։

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր կոչ է արել սփյուռքահայերին ապրիլի 24-ին Երևանում լինել և մասնակցել անժամկետ բողոքի ցույցերի՝ հանուն իշխանափոխության։

«Հատուկ ուզում եմ շեշտել, որ մենք չենք կատարելու այնպիսի քայլեր, որոնք կարող են խոչընդոտել այդ օրվա միջոցառումներին, այլ ընդամենը հավաքվելու ենք մեր պայքարի գործնական փուլը սկսելու համար», - հայտարարել է Սեֆիլյանը։

Իշխող Հանրապետականում կարծում են, որ սփյուռքահայերին Հայաստանի ներքաղաքական կյանք ներքաշելը ճիշտ չէ։ Պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կարծիքով, սա անհաջող փորձ է և չի ստացվելու, առաջին հերթին այն պատճառով, որ արտերկրի հայերը Հայաստանի քաղաքացի չեն և ներքաղաքական կյանքին խառնվելու իրավունք չունեն։

«Ռուսաստանի Դաշնությունում ապրող իմ հարազատ եղբայրը, որը Ռուսաստանի Դաշնության դիցուք քաղաքացի է, ինքն իրավունք չունի իր կարծիքը թելադրի, թե ես կամ դուք Հայաստանի Հանրապետությունում ինչպես պետք է ապրենք։ Այո՛, նա կարող է իր մտահոգությունը կիսել Ձեզ հետ, ինձ հետ, ասել՝ դուք սխալ ճանապարհով եք գնում...», - ասաց Ֆարմանյանը։

Սփյուռքում ազդեցիկ Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ «նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած շարժումը ցանկանում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ամբողջ շարքը հարամել» և որ Դաշնակցությունը կողմնակից է, որ այդ գործողությունները կանխվեն։ Այսօր նա Սեֆիլյանի շարժման անունը լսելուն պես հրաժարվեց հարցազրույցից։

Երեկ երեկոյան՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և քաղաքապետարանը թույլ է տվել Սեֆիլյանի ղեկավարած շարժմանը ապրիլի 24-ին ցույց անցկացնել, «բայց այդ օրը իշխանափոխության թեման բարձրաձայնելու համար վայել չէ»։

«Ես՝ ինքս, կուզենայի մեր գործընկերներին, մեր ընկերներին նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներին խնդրեի և կոչով դիմեի, որ այդ օրը չարժե, ըստ իս, այդ թեմաներին նվիրել», - ասաց Նաղդալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG