Մատչելիության հղումներ

Ստացվել են Գյումրիի սպանդի գործով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները


Ավետիսյանների տունը Գյումրիում, 12-ը հունվարի, 2015թ.

Ստացվել են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Հաշվի առնելով նշված քրեական գործի նկատմամբ ձևավորված հասարակական մեծ հետաքրքրությունը ՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետևանքով։ Նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի մասին պարբերաբար տեղեկության կտրամադրվի», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG